Մատչելիության հղումներ

«Մակրոնն ասել է, որ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում». ՀՀ ԱԳՆ խոսնակ


«Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտում, մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ֆրանսիայից։

«Եթե չեմ սխալվում դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները և որ Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում», - ասաց Նաղդալյանը։

ՀՀ ԱԳն խոսնակը կարևորեց, որպեսզի Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG