Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված:

Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն:

«Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել է Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը մարզիչներից և մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա առկա հնարավորությունների, խնդիրների մասին:

Մարզիկներն ու մարզիչները ներկայացրել են արդյունքները, խոսել են նաև առանձին մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկայում նախատեսված մրցելույթներում և Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլում:

Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ Երկրորդ խաղերին 15 մարզաձևում մրցում էր 4000 մարզիկ՝ 50 երկրից: Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG