Մատչելիության հղումներ

Հոնկոնգի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանը գրաված ցուցարարների դեմ


Հոնկոնգի ոստիկանությունը երեկ երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ստիպի խորհրդարանը գրաված ցուցարարներին դուրս գալ շենքից:

Ավելի վաղ հարյուրավոր ցուցարարներ Հոնկոնգի խորհրդարան էին ներխուժել՝ ջարդելով ապակե դռները։

Իրավիճակը Հոնկոնգում սրվեց «Արտահանձնումների մասին» օրինագծի շրջանառության մեջ դրվելուց հետո։ Օրինագծի համաձայն, հանցագործության մեջ կասկածվող Հոնկոնգի բնակիչները կարող են հանձնվել Չինաստանի իշխանություններին հետագա դատաքննության նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG