Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում իրավիճակը կրկին սրվել է. այսօր առավոտյան հազարավոր ցուցարարներ են հավաքվել Հոնկոնգի օրենսդիր մարմնի շենքի հարևանությամբ: Ցույցի մասնակիցները կոտրել են դռները և պատուհանները` փորձելով մուտք գործել օրենսդիր մարմնի շենք, ոստիկանությունը ստիպված է եղել հատուկ միջոցներ, մասնավոաբար, արցունքաբեր գազ կիրառել:
Բողոքի ակցիան կազմակերպվել է Հոնկոնգի` Չինաստանին հանձնման 22-րդ տարելիցի օրը:
1997 թվականի հուլիսի 1-ին Մեծ Բրիտանիան Հոնկոնգի կառավարումը պաշտոնապես փոխանցեց Պեկինին:
Իրավիճակը Հոնկոնգում սրվեց «Արտահանձնումների մասին» օրինագծի շրջանառության մեջ դրվելուց հետո։ Օրինագծի համաձայն, հանցագործության մեջ կասկածվող Հոնկոնգի բնակիչները կարող են հանձնվել Չինաստանի իշխանություններին հետագա դատաքննության նպատակով:
Բողոքի ակցիաների ճնշման ներքո Հոնկոնգի իշխանություններն օրինագծի ընդունումը սառեցրել են անորոշ ժամկետով: