Մատչելիության հղումներ

«5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալ». Փաշինյանը շներհավորել է Հայաստանի հավաքականին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով։

«5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեկ երեկոյան Մինսկում տեղի է ունեցել Եվրոպական խաղերի փակման արարողությունը, որին ներկա է եղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG