Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Մինսկում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը


Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։

Երկրորդ խաղերին 15 մարզաձևում մրցում էր 4000 մարզիկ՝ 50 երկրից: Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG