Մատչելիության հղումներ

Թրամփը Կիմ Չեն Ունին հանդիպելու ցանկություն է հայտնել


Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպումը, 28-ը փետրվարի 2019 թ.
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպումը, 28-ը փետրվարի 2019 թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին առաջարկել է «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովից անմիջապես հետո հանդիպել Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում:

Թրամփը տեղեկացրել է, որ գագաթնաժողովի ավարտից հետո մեկնելու է Հարավային Կորեա և «եթե նախագահ Կիմը ցանկանա, ես նրա հետ կհանդիպեմ ապառազմականացված գոտում, որպեսզի ձեռքը սեղմեմ և ասեմ՝ բարև»:

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի հնարավոր հանդիպման մասին նախնական տեղեկություններ չկան: Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ նախաձեռնությունը միանգամայն անսպասելի էր ոչ միայն «Մեծ Քսանյակ»-ին մասնակցող դիվանագետների, այլ նաև Թրամփի օգնականների համար:

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների վերջին՝ փետրվարին տեղի ունեցած հանդիպումը ձախողվել է, կողմերը որևէ արդյունքի չեն հասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG