Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:
Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Հուլիսի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումներ եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։
Երևանում հունիսի 28-30-ին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկը մայրքաղաքում սպաասվում է 33-ից 35, երեկոյան 27-ից 29 աստիճան տաքություն։