Մատչելիության հղումներ

Տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ Կառավարության մեսիջները. Փաշինյան


Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշում, այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն արձանագրեց՝ Հայաստանն արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել է և Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ Կառավարության մեսիջները։

«Այս տարվա մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Ուզում եմ արձանագրել, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար մայիսի նկատմամբ ունեցել ենք 0,1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավականին շոշափելի աճ», - ասաց Փաշինյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG