Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԽ քարտուղարը Ղազախստանի իր գործընկերոջ հետ Բիշքեկում քննարկել է համագործակցության հարցեր


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով հանձնաժողովի նիստի շրջանակներում, երեկ հանդիպել է Ղազախստանի նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։

Ըստ ՀՀ ԱԽ ֆեյսբուքյան էջի, Կասիմովը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` հատկապես անվտանգության ոլորտում, ուշագրավ համարելով բարձրագույն մակարդակի հանդիպումների սահմանած հաճախակիությունը:

Արմեն Գրիգորյանն առաջարկել է դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը՝ առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

ՀՀ ԱԽ քարտուղարը հատուկ կարևորել է նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։

Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կասիմովին հրավիրել է Հայաստան, առաջարկն ընդունվել է և պայմանավորվածություն է ձեռքբերվել այցի ժամկետները և մանրամասները համաձայնեցնել դիվանագիտական խողովակներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG