Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Մարկ Էսպերը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել Մարկ Էսպերին:

ԱՄՆ զինվորական ակադեմիայի, Հարվարդի և Ջորջ Վաշինգթոնի համալսարանների շրջանավարտ 55-ամյա Էսպերը Պենտագոնում մեծ հարգանք է վայելում: Նա մոտ մեկ տասնամյակ ծառայել է բանակում, մասնակցել է 1990-91 թվականների առաջին իրաքյան պատերազմին, ստացել է մի շարք մեդալներ և փոխգնդապետի կոչում:

Դրանից հետո նա բարձր պաշտոններ է զբաղեցրել վերլուծական կենտրոններում, կրտսեր Ջորջ Բուշի աշխատակազմում, Սենատում և Ներկայացուցիչների պալատում: 2017 թվականին նա նշանակվել է ԱՄՆ բանակի նախարար:

Թրամփը հայտարարել է, որ Էսպերին մտադիր է առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնում: Էսպերի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG