Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ


Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր։ Կողմերն արժևորել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասով։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալած գործունեությունը և հայտնել կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարարը մեծապես կարևորել է հակամարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովումը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Առանձնահատուկ նշվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման կարևորությունը խաղաղ գործընթացների արդյունավետ ծավալման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG