Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է անում աշխարհի մյուս պետություններին ևս պաշտպանել Հորմուզի նեղուցը


«Աշխարհի մյուս պետությունները ևս պետք է պաշտպանեն Հորմուզի նեղուցով իրականացվող նավթի արտահանումը միջազգային շուկաներ», - քիչ առաջ Twitter-ում նման գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա պնդմամբ, Չինաստան և Ճապոնիա արտահանվող նավթի մեծ մասը անցնում է Հորմուզի նեղուցով, սակայն այդ «վտանագավոր ուղևորությունը» իրականացնող տանկերները պաշտպանում են միայն ամերիկյան ռազմանավերը:

«Մենք դա անում ենք տարիներ շարունակ, այն էլ՝ առանց որևէ փոխհատուցման», - գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG