Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի հերթական նիստում:
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլև ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու և քննարկելու խնդիր», - նշել է Փաշինյանը:
ԱԽ նիստում քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: