Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ


Նուրսուլթան Նազարբաև, Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Նուրսուլթան Նազարբաև, Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև Ղազախստանի առաջին և Բելառուսի նախագահները։

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, իր շնորհավորական ուղերձում ասել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նազարբաևն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում:

«Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,- ասված է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:

Բելառուսի նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություն բոլոր ծրագրերում ու նոր նախաձեռնություններում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG