Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը շնորհավորել են Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է․ - «Հարգելի՛ Արմեն Վարդանի, ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նշել է, որ վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա։

«Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը: Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն մեր երկրների ժողովուրդներին», - իր ուղերձում ասել է Չինաստանի նախագահը՝ քաջառողջություն և ամենայն բարիք մաղթելով Հայաստանի իր գործընկերոջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG