Մատչելիության հղումներ

Լրագրողական ՀԿ-ները Ծառուկյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրողներից


«Բարգավաճ Հաայստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան, արխիվ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր տարածած հաղորդագրությունում նշում, որ լրագրողական կազմակերպությունները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկայնից պահանջում են պաշտոնապես ներողություն խնդրել «Ազատության» թղթակից Ռուզաննա Ստեփանյանից, «Առավոտ»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանից և բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է։

«Երեկ՝ հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանի՝ օրենքին ենթարկվելու մասին հարցին ի պատասխան նա զայրացել ու ագրեսիվ տոնով ասել է. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»։ Այնուհետև իրեն հատուկ բառապաշարով Ծառուկյանը մեղադրել է լրագրողին և նրա գործընկերներին՝ ինչ-ինչ հանձնարարություններ կատարելու, «դատարկ-դատարկ խոսելու» մեջ։Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նույն անձը անբարեկիրթ պահվածք է դրսևորում և վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին։ Ընդ որում՝ դրանցից մեկի ընթացքում, երբ նրան դուր չէր եկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը, ԲՀԿ առաջնորդը սպառնացել է, թե լրագրողը դեռ պետք է պատասխան տա», - ասված է հաղորդագրությունում։

Հազորդագրությունում նաև նշված է, որ պահանջում են Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ և գնահատական տալ դրան՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG