Ուկրաինայի Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Գերագույն ռադան լուծարելու մասին հրամանագիրը:
Այդպիսով արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում տեղի կունենան առաջիկա հուլիսի 21-ին: Օրենսդիր մարմինը ցրելու մասին Զելենսկին հայտարարել է մայիսի 20-ին իր երդմնակալության ելույթի ժամանակ:
Մի խումբ պատգամավորներ երկրի բարձրագույն դատական մարմին են դիմել, խնդրելով ստուգել նախագահի՝ օրենսդիր մարմինը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագրի օրինականությունը: Սահմանադրական դատարանը գործը վարույթ է ընդունել և հունիսի 11-ից սկսել դրա քննությունը: