Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն հաղորդում է շուրջ 10,000 զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկի մասին


Պաշտպանության բանակի շուրջ 10,000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր հունիսի 17-ից 20-ը կմասնակցեն հրամանատարաշտաբային զորավարժությունների, տեղեկացնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ», - ասված է ԼՂ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում, ֊ «Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG