Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան Իրանին է մեղադրում լցանավերի վրա հարձակման համար


Օմանի ծոցում գրոհի ենթարկված նավթակիր լցանավը 13, 2019թ.
Օմանի ծոցում գրոհի ենթարկված նավթակիր լցանավը 13, 2019թ.

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանը Թեհրանին է մեղադրել Օմանի ծոցում նավթակիր լցանավերի վրա կատարված գրոհների համար:

Նա ասել է, որ իր երկիրը հարկ եղած դեպքում վճռական միջոցների կմիդի` ժողովրդին և ազգային շահերը պաշտպանելու համար:

«Իրանի ռեժիմը հարգանք չի դրսևորել պետական այցով ժամանած Ճապոնիայի վարչապետի նկատմամբ և հենց այն ժամանակ, երբ Սինձո Աբեն հանդես է եկել միջնորդական նախաձեռնությամբ՝ Իրանի ռեժիմը գրոհի է ենթարկել երկու լցանավ, որոնցից մեկը ճապոնական էր»,- ասել է թագաժառանգը Asharq al-Awsat համաարաբական պարբերականին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հայտարարել է, որ, ըստ ամերիկյան հետախուզության, հունիսի 13-ին Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումը կատարել է Իրանի հեղափոխական գվարդիան:

Իրանը կտրականապես հերքել է մեղադրանքը և հայտարարել, որ ամերիկացիների ներկայացրած տեսագրությունը «որևէ բան չի ապացուցում»:

Այսօր Իրանի արտգոործնախարարությունը պաշտոնապես բողոք է հայտել Մեծ Բրիտանիայի դեսպանին, քանի որ նախօրեին Լոնդոնը նույնպես պնդել է, որ Օմանի ծոցում հարձակումները Թեհրանն է նախաձեռնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG