Մատչելիության հղումներ

ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում նավթակիր նավերի վրա հարձակմանն առնչվող տեսանյութ են հրապարակել


Օմանի ծոցում հարձակման ենթարկված նավթակիր նավերից մեկը, 13-ը հունիսի, 2019թ․
Օմանի ծոցում հարձակման ենթարկված նավթակիր նավերից մեկը, 13-ը հունիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների զինված ուժերը տեսանյութ են հրապարակել, որը ենթադրաբար վկայում է Օմանի ծոցում երկու նավթակիր նավերի վրա հարձակման մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներգրավվածության մասին։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երեկ հայտարարել է, որ տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերի անձնակազմերը նավթակիրներից մեկից դուրս բերում չպայթած արկերի նմանվող առարկաներ։

Պաշտոնյաները CNN-ին ասել են, թե Պենտագոնը կարծում է, որ դա իրանական ուժերի ներգրավվածության վկայությունն է:

Այս հարձակման համար ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեղադրում են Իրանին, պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG