Մատչելիության հղումներ

Հունիսի 16-21-ը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-21-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունիսի 16-21-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 32-ից 34, երեկոյան 25-ից 27 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG