Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահը ողջունում է ճգնաժամի կարգավորումը


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, Քիշնև, 13-ը հունիսի, 2019թ.

Մոլդովայի դեմոկրատական կուսակցության կազմած կառավարությունը երեկ հրաժարական է ներկայացրել, այդպիսով մեկ շաբաթ տևած քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվում է: Այդ մասին երեկ հայտարարել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Չեբոտարը:

Փետրվարին տեղի ունեցած ընտրություններից հետո կուսակցություններից և ոչ մեկը չի ստացել կառավարություն կազմելու համար անհրաժեշտ թվով քվեներ:

Կառավարությունը կազմվել է հունիսի 8-ին՝ ռուսամետ սոցիալիստների և եվրոպամետ ԱԿՈւՄ կուսակցությունների համաձայնությամբ:

Մինչդեռ, Սահմանադրական դատարանը պնդել է, որ կառավարությունն ուշացումով է կազմվել, կարգադրել է լուծարել խորհրդարանը, պաշտոնանկ է արել նոր կառավարությանն աջակցող նախագահ Իգոր Դոդոնին և արձակել է սեպտեմբերին նոր ընտրություններ անցկացնելու հրամանագիր:

Սակայն միջազգային համայնքը՝ այդ թվում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրամիությունը հայտարարել են խորհրդարանին և նոր կառավարությանը սատարելու մասին:

Այսօր Սահմանադրական դատարանը վերանայել է նախկին որոշումները: Այսօրվա դրությամբ խորհրդարանի խոսնակը Զինաիդա Գրեչանին է, վարչապետը՝ Մայա Սանդուն:

Նախագահ Դոդոնը գոհունակություն է հայտնել Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումների կապակցությամբ և ասել է, որ քաղաքական ճգնաժամը հաջողվել է հաղթահարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG