Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում պատրաստ լինել Հորմուզի նեղուցում հնարավոր արտակարգ զարգացումներին


Ամերիկացի զինվորականները համոզված են, որ Kokuka Courageous լցանավը Օմանի ծոցում իրանցիների կողմից է գրոհի ենթարկվել, 13-ը հունիսի, 2019թ.
Ամերիկացի զինվորականները համոզված են, որ Kokuka Courageous լցանավը Օմանի ծոցում իրանցիների կողմից է գրոհի ենթարկվել, 13-ը հունիսի, 2019թ.

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի փոխանցմամբ, Վաշինգտոնը մտադիր է կազմել միջազգային դաշինք, որը կգործի այն դեպքում, եթե իրավիճակը Հորմուզի նեղուցում վատթարանա:

ԱՄՆ-ի համոզմամբ, Իրանն է կրում Օմանի ծոց նավթակիր լցանավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը: Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքը:

«Աշխարհում արդյունահանվող նավթի 15 տոկոսը Հորմուզի նեղուցով է փոխադրվում: Բնական է, որ մենք պարտավոր ենք պատրաստ լինել արտակարգ վիճակներում գործելու: Մեզ անհրաժեշտ է միջազգային ընդարձակ փոխհամաձայնություն այս հարցում», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

Երեկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ Իրանն է կազմակերպել հունիսի 13-ին Օմանի ծոցում հարձակումները նորվեգական և ճապոնական լցանավերի վրա, և սպառնացել է չափազանց կոշտ պաժամիջոցներով:

Ավելի վաղ պետական քարտուղար Մայք Փոմփեոն է հայտարարել, որ ըստ ամերիկացիների հայթայթած տեղեկությունների՝ հարձակումների հետևում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիան է:

Միացյալ Նահանգների զինվորականները հրապարակել են տեսագրություն, ըստ որի՝ գվարդիայի անդամները չպայթած ական են դուրս բերում հարձակման ենթարկված նավերից մեկի նավակողից: Թեհրանը պատասխանել է, թե այդ տեսահոլովակը ոչինչ չի ապացուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG