Մատչելիության հղումներ

Զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով


Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով՝ Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ «պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար»։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

20-ամյա զինծառայող Արտյոմ Խաչատրյանը զոհվել է երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG