Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Դիլիջանից 10 կմ հարավ-արևմուտք


Այսօր տեղական ժամանակով ժամը 3:29 (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.68 աստիճան և արևելյան երկայնության 44.78 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալլ:

Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալլ ուժգնությամբ, փոխանցում է ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG