Մատչելիության հղումներ

Գործադիրն առաջարկում է վերացնել չափագիտական վերահսկողության ստուգումից առնվազն երեք օր առաջ տնտեսվարողի ծանուցման պահանջը


Բենզալցակայան Հայաստանում, արխիվ
Բենզալցակայան Հայաստանում, արխիվ

Կառավարությունը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, սահմանված նորմերին, չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը», - նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանը հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում ու գազալցակայաններում թերլցումների վերաբերյալ: «Փաստացի գործող կարգավորումները՝ մասնավորապես եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնարին են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ, փաստացի, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել», - ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG