Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատում Վրաստանի «առաջատար դերը որպես դեպի ՆԱՏՕ ձգտող երկիր»


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 11-ը հունիսի, 2019թ․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն բարձր է գնահատել Վրաստանի «առաջատար դերը որպես դեպի ՆԱՏՕ ձգտող երկիր» և դատապարտել, իր խոսքով, «Ռուսաստանի կողմից շարունակվող օկուպացիան»:

«Վրաստանը պայքարել է ռուսական ագրեսիայի դեմ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Ռուսաստանի կողմից վրացական տարածքների անօրինական օկուպացիայի, հրադադարի պարտավորությունները չկատարելու դեմ», - ասել է Փոմփեոն երեկ Վաշինգտոնում՝ Վրաստանի վարչապետի Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանի ռազմատենչությունը պատճառներից մեկն է, որ մեզ հպարտանալու առիթ են տալիս Վրաստանի Պաշտպանության պատրաստականության ծրագրին աջակցող մեր բանակի համար», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուսական զորքերը տեղակայված են Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում 2008 թվականից՝ Ռուսաստանի կողմից նրանց անկախության ճանաչումից ի վեր։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG