Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Պակիստանի նախկին նախագահը


Պակիստանում այսօր ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարին: Երկրի հակակոռւպցիոն ազգային բյուրոն նախկին նախագահին կասկածում է կեղծ բանկային հաշվեհամարներից օգտվելու և փողերի լվացման մեջ:

Reuters գործակալության տեղեկություններով, քրեական գործում որպես կասկածյալ է ներգրավվել նաև նախկին նախագահի քույրը:

Ասիֆ Ալիի Զարդարիի «Պակիստանի Ժողովրդական կուսակցությունը» պնդում է, որ հարուցված քրեական գործը շինծու է և քաղաքական հետապնդման նպատակ ունի: Զարդարին երկրի առաջին կին վարչապետ, 2007-ին սպանված Բենազիր Բհուտոյի ամուսինն էր:

Զարդարին Պակիստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-2013 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG