Մատչելիության հղումներ

Մաաս. «Միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Իրանի շահերից»


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում ընդունում է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասին, 10-ը հունիսի, 2019թ․
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում ընդունում է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասին, 10-ը հունիսի, 2019թ․

Մեկնարկել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի այցը Թեհրան: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Մաասը նշել է, որ այսօր կայացած բանակցությունների առանցքային թեման եղել է Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի հետագա ճակատագիրը:

«Մենք շատ հանգամանորեն անդրադարձել ենք միջուկային համաձայնագրին, ինչպես նաև դրա հետագա գործարկման հեռանկարներին: Գերմանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի տեսակետը շատ հստակ է` մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս համաձայնագրի դրույթներին: Մենք շատ լավ հասկանում ենք, որ միջուկային համաձայնագրով Իրանի համար որոշակի տնտեսական առավելություններ էին նախատեսվում, որոնց ապահովումը, սակայն, առանց ամերիկացիների շատ դժվար կլինի: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ քաղաքական և ռազմավարական շահեր կան, որոնք պահանջում են այս համաձայնագրի կատարումը: Այդ հանգամանքը պետք է ընդունեն նաև Թեհրանում», - նշում էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իր գերմանացի պաշտոնակցի հետ ասուլիսի ընթացքում այսօր հայտարարում էր, որ չնայած տարածաշրջանում լարվածության աճին՝ Թեհրանը պատերազմ հրահրելու որևէ ցանկություն չունի:

«Բայց եթե որևէ մեկը ներխուժի մեր երկիր, մենք կջախջախենք նրան», - հայտարարում էր Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG