Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում, զգացվել է նաև Արցախում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ տեղական ժամանակով ժամը 22:23 (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25 աստիճան և արևելյան երկայնության 47.03 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Բարդա քաղաքից 15 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալլ:

Ըստ նախնական տեղեկության, երկրաշարժը զգացվել է Արցախի տարածքում` Մարտակերտ քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG