Մատչելիության հղումներ

Մարդիկ ինչպե՞ս կարող են օկուպացնել տարածքը, որտեղ ծնվել են. Փաշինյան


«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ստեղծել հետաքննական մեխանիզմներ հակամարտության գոտում», - այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Լրագրողը հարցրել էր, որ վերջին անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին, ադրբեջանցի զինվոր զոհվեց հայ դիպուկահարի կրակոցից, ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ իրավիճակը մի կողմից կառուցողականություն է նշում Փաշինյանը, մյուս կողմից մարդիկ են մահանում։

«Դուք ասացիք զոհված զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի` մայորի կոչումով, մահվան մասին, մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը և նաև ուղարկել ենք համանախագահներին։ Այդ օրը նույնիսկ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել։ Մենք նույնիսկ ստուգել ենք բոլոր զենքերը զինվորների, որ այդ օրը ծառայության են եղել այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այս ամենը նույնպես հաստատել են։ Կա տեսանյութ, որը ապացուցում է, որ Ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին և ադրբեջանական կողմին։ Ինչը ապացուցում է, որ այդ ժամին որևէ կրակոց հայկական կողմից չի եղել։ Չնայած դրան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից», - պատասխանեց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ որպեսզի խուսափենք նման վեճերից, թե ով, երբ և ում է կրակել, այդ կապակցությամբ անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016-ին Վիեննայում։

«Խոսքը վերաբերում է հետաքննությունների ստեղծման մեխանիզմի քննարկմանը հակամարտության գոտում։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են այս մեխանիզմները ստեղծել ԵԱՀԿ-ի հովանու ներքո», - ընդգծեց Փաշինյանը։

Լրագրողի հաջորդ հարցը հայկական ուժերի ադրբեջանական օկուպացված տարածքներից դուրս բերման ժամկետների մասին էր, որին Փաշինյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են։ Երբ սկսեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ երաշխավորում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի, որովհետև դժբախտաբար, եթե այդ երաշխիքը չլիներ, ապա որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»։

Ադրբեջանցի լրագրողը նաև անդրադարձավ Հենրիկ Մխիթարյանի վերջերս Ադրբեջան չմեկնելու հարցին։

Փաշինյանն արձագանքեց. «Համացանցում կար տեսանյութ, որում ես տեսա, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում երկրպագուներին, որ կրում էին վերնաշապիկը Մխիթարյանի։ Պատկերացրեք, եթե միայն ընդամենը երկրպագուների մասին է խոսքը, ովքեր կրում են վերնաշապիկ Մխիթարյանի անունով հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կերնտրոնում, կարծում եմ, որ դա ամենի մասին խոսում է։ Հայաստանում նման խնդիր չկա։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բացառել նման դեպքերը, քանի որ դրանք լարում են իրավիճակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG