Մատչելիության հղումներ

Նարինե Թուխիկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին


Նարինե Թուխիկյան, արխիվ
Նարինե Թուխիկյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այդ մասին այսօր հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանի՝ մանդատը վայր դնելու մասին ԱԺ նախագահը հայտարարել էր խորհրդարանի մայիսի 31-ի նիստի ժամանակ:

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում դիմումը, նրա լիազորությունները դադարեցվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG