Մատչելիության հղումներ

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

ՀՔԾ-ն նաև Պետրոսյանին կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան:

2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG