Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետը


Արխիվ -- Մարտի 1-ի զոհերի լուսանկարները Մյասնիկյանի արձանի հարևանությամբ

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին, ով կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը»:

Տարիներ շարունակ հրապարակվող պաշտոնական տեղեկատվության համաձայն 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, բայց գիտակցության չգալով մահացել:

Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ «Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG