Մատչելիության հղումներ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները


Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակը հարաբերությունների զարգացման և խորացման նոր հեռանկարներ է բացում, այս մասին ընդգծել են Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները Աթենքում կայացած հանդիպման ընթացքում։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի ԱԳ նախարար Յորգոս Կատրուգալոսը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը առկա մեծ ներուժի հիման վրա խորացնելու ավանդական կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ըստ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջի, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Զոհրաբ Մնացականյանը նշել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի։ Զրուցակիցներն մտքեր են փոխանակել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ՝ ուղղված տվյալ ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործմանը:

Նրանք քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք օրակարգային հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG