Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում, 4 հունիսի, 2019թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում, 4 հունիսի, 2019թ.

Ուկրաինայի նորընտիր նախագահը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, միաժամանակ ընդգծել՝ Կիևը շարունակելու է քայլել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:

Վլադիմիր Զելենսկին երկրորդ օրն է՝ բանակցություններ է անցկացնում Բրյուսելում։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Մենք պատրաստ ենք բանակցել և իրագործել մինսկյան պայմանավորվածությունները, սակայն, նախ պետք է կարողանանք պաշտպանել ինքներս մեզ և հզորացնել մեր տնտեսական, քաղաքական ու ռազմական կարողությունները», - հայտարարել է Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG