Մատչելիության հղումներ

Անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժ-տուգանքների ծավալը հունիսի 2-ի դրությամբ կազմել է ավելի քան 11 մլրդ դրամ. ԿԲ


Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019-ի հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20 հազար 889, տեղեկացնում է Կենտրոնական բանկի (ԿԲ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Սկսած 2018-ի հուլիսի 1-ից, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար դրամը», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԿԲ-ի, վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126 հազար 585 անձանց:

Դեռ 2018-ի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 2018-ի հուլիսին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

«Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է», - ասել էր Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG