Մատչելիության հղումներ

Բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ մոտ 15 հազար վարկառուի․ Փաշինյան


Հուլիսին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Այս մասին առավոտյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է», - գրել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկեր՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար:

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը փոխանցել է․ - «Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ և պարզվեց, որ Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980 թվականից ի վեր»:

Նախօրեին վարչապետի պաշտոնակատարը Ֆեյսբուքում գրել էր, մասնավորապես, թե «2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր», «սա կարևոր ցուցանիշ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG