Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սուրգուտի օդանավակայանը ադրբեջանցու անունով վերանվանելու համար


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Սուրգուտ քաղաքի օդանավակայանը ազգությամբ արդբեջանցի երկրաբան, Սիբիրում նավթի պաշարների հայտնաբերման գլխավոր հեղինակներից մեկը համարվող Ֆարման Սալմանովի անունով վերանվանելու առթիվ:

«Սուրգուտի օդանավակայանի վերանվանման մասին որոշումը ադրբեջանական հանրությունը ընդունել է մեծ երախտագիտությամբ», - Պուտինի հետ հեռախոսազրույցում այսօր նշել է Ալիևը:

Ռուսաստանում գործող չորս տասնյակ օդանավակայանների վերանվանման մասին հրամանագիրը Ռուսաստանի նախագահը ստորագրեց անցած շաբաթ: Պուտինի հրամանագրով Ղրիմի խոշորագույն Սիմֆերոպոլի օդանավակայանը վերանվանվեց ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG