Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խզել է Boeing-ի հետ կնքված պայմանագիրը


Boeing Max 737, արխիվ

Ադրբեջանը չեղարկել է ամերիկյան Boeing ընկերության հետ կնքված պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ մեկ միլիարդ դոլար էր կազմում: Այդ մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL)պաշտոնական ներկայացուցիչ Փաշա Քեսամանսկին:

Այս համաձայնագրով Ադրբեջանը նախատեսում էր Boeing 737 MAX մակնիշի տասը օդանավ գնել:

«Պայմանագիրը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով», - նշել է AZAL-ի ներկայացուցիչը:

Boeing 737 MAX օդանավերի շահագործումը ողջ աշխարհում դադարեցվել է Ինդոնեզիայում և Եթովպիայում տեղի ունեցած վթարներից հետո: Դրանց պատճառը, ըստ նախնական տվյալների, գործարանային խոտանն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG