Մատչելիության հղումներ

Կործանվել է Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող Boeing 737 օդանավը


Ethiopian Airlines-ին պատկանող օդանավը «Բոլե» միջազգային օդանավակայանում, արխիվ

Կործանվել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող Ethiopian Airlines-ին պատկանող Boeing 737 օդանավը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության կայքէջը։

Օդանավը «Բոլե» միջազգային օդանավակայանից դուրս է եկել այսօր առավոտյան 08։38-ին։ Կապն օդանավի հետ կորել է 08։44-ին։

«Ենթադրվում է, որ օդանավում եղել է 149 ուղևոր և օդանավի 8 անդամ։ Այս պահին ճշտվում է ուղևորների ցուցակը։ Օդանավում գտնվող անձանց ճակատագիրը դեռ անհայտ է, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ», - ըստ ՏԱՍՍ գործակալության, ասված է ընկերության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG