Մատչելիության հղումներ

Առնվազն երեք մարդ է զոհվել Սուդանի մայրաքաղաքում բախումների ընթացքում


Սուդան - Բողոքի ցույց Խարթումում, ապրիլ, 2019թ․
Սուդան - Բողոքի ցույց Խարթումում, ապրիլ, 2019թ․

Սուդանի զինված ուժերը այսօր լուսադեմին փորձել են ցրել մայրաքաղաք Խարթումի կենտրոնում մի քանի ամիս շարունակվող նստացույցի մասնակիցներին:

Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով՝ բանակային ստորաբաժանումները ցուցարարների ուղղությամբ անկանոն կրակ են արձակել, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել:

Ցուցարարները պահանջում են իշխանությունը Սուդանում հանձնել քաղաքացիական կառույցներին` վերջ տալով զինվորականների տասնամյակներ շարունակվող կառավարմանը:

Իրադրությունը Սուդանում սրվեց ապրիլին, երբ բանակը պաշտոնանկ արեց վերջին 30 տարիներին երկիրը ղեկավարած Օմար ալ-Բաշիրին: Նախագահի պաշտոնանկությունից հետո իշխանությունը երկրում անցավ Անցումային ռազմական խորհրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG