Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին չի բացառում Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառում բանակցությունների անցկացումը ԱՄՆ հետ: Դա, սակայն, ըստ Ռոհանիի, տեղի կունենա այն դեպքում, եթե Վաշինգտոնը հարգալից վերաբերմունք որդեգրի Իրանի հանդեպ:

«Մենք կարող ենք ելնել բանակցությունների տրամաբանությունից, եթե հակառակ կողմը հարգալից կերպով նստի բանակցությունների սեղանի շուրջ և հետևի միջազգային օրենքներին, այլ ոչ թե բանակցություններ սկսելու հրաման արձակի», - Իրանական FARS լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցությունների մեջ ներգրավվել Իրանի հետ։

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել 2015 թվականի միջուկային համաձայնագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամնբ սահմանած պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG