Մատչելիության հղումներ

«Վաշինգտոնը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել Իրանի հետ»․ Փոմփեո


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցությունների մեջ ներգրավվել Իրանի հետ», - այսօր Շվեյցարիայի Բելինցոնա քաղաքում, այդ երկրի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Մենք պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի բանակցությունների սեղանի շուրջ նստել իրանցիների հետ: Դրա հետ մեկտեղ Իսլամական հանրապետության չարամիտ գործողությունների արմատական փոփոխությանն ուղղված մեր քայլերը չեն դադարելու», - նշել է Փոմփեոն:

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել 2015 թվականի միջուկային համաձայնագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամնբ սահմանած պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG