Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը ստորագրել է նախարարներ նշանակելու մասին հրամանագրերը


Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի հրամանագրերով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար, Տիգրան Խաչատրյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից ու նշանակվել էկոնոմիկայի նախարար, Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնից և նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Սուրեն Պապիկյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից ու նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հակոբ Արշակյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից և նշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Անցած ամիս ընդունված օրենսդրական փոփոխություններով նախարարությունների թիվը կրճատվեց՝ 17-ից հասնելով 12-ի: Միավորվեցին Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները, Գյուղատնտեսության նախարարությունը միավորվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG