Մատչելիության հղումներ

Փոմփեոն պնդում է՝ ամսվա սկզբին նավթային տանկերների վրա հարձակվել էր Իրանը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ այս ամսվա սկզբին Իրանը հարձակվել էր Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավթային տանկերների ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել նավթի միջազգային գները:

«Իրանցիները ջանքեր էին գործադրում բարձրացնել հում նավթի միջազգային գները», - ժամեր առաջ՝ իր եվրոպական ուղևորության մեկնարկին, լրագրողներին ասել է Փոմփեոն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր հայտարարել՝ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ապացույցներ կներկայացվեն, որ այդ հարձակումների հետևում կանգնած է եղել պաշտոնական Թեհրանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG