Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով՝ Պարսից ծոցում նավթատար տանկերների դեմ այս ամիս իրականացված հարձակումների հեղինակը ամենայն հավանականությամբ Իրանն է: Այս մասին Բոլթոնը հայտարարել է Աբու Դաբի այցի ժամանակ:
«Գրեթե հաստատ կարող եմ պնդել, որ տանկերների դեմ իրականացված հարձակման ժամանակ կիրառվել են իրանական արտադրության ծովային ականներ», - նշել է Բոլթոնը:
Սաուդյան «Ամջադ» և «Ալ Մազրուկա», Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ա. Միշել» և նորվեգական դրոշի տակ նավարկող «Անդրեա Վիկտորի» տանկերները հարձակման էին ենթարկվել մայիսի 12-ին: