Մատչելիության հղումներ

Կադաստրի փաստաթղթերում կնիքի պահանջը շուտով կվերացվի, կլինեն նաև առցանց սեփականության վկայականներ


Նորակառուց շենքը Երևանում, արխիվ
Նորակառուց շենքը Երևանում, արխիվ

Կառավարությունն այսօր հաստատել է օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթը, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է: «Եվս մեկ քայլ՝ դեպի ինտեգրված (միասնական), առցանց, ինքնաշխատ, անթուղթ կադաստր, որի ստեղծումը ՀՀ կառավարության 2018-2022 թթ. ծրագրի դրույթ է», - ասված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:

«Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը», - հարցը զեկուցելիս ասել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Ըստ նրա՝ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության նոր նմուշի վկայականներն են, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաև առցանց։ Երրորդ առաջարկով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես Կադաստրի կոմիտե։

Ընդունված փաթեթի բաղկացուցիչ օրինագծերն են՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, որոնք կուղարկվեն Ազգային ժողովի ընդունմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG