Մատչելիության հղումներ

Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները հայտնվել են փակուղում. ԵՄ


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի

«Թուրքիայի` ԵՄ անդամակցության հույսերը աստիճանաբար մարում են», - ասված է այսօր Բրյուսելում հրապարակված տարեկան զեկույցում, որը նվիրված է ԵՄ հարաբերություններին Բալկանյան պետությունների և Թուրքիայի հետ:

«Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները գործնականում փակուղում են հայտնվել», - նշված է փաստաթղթում:

Եվրամիության պաշտոնյաները պնդում են, որ Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում ծագած ճգնաժամի գլխավոր պատճառները Թուրքիայի իշխանությունների կողմից կիրառվող կառավարաման ավտորիտար մեթոդները, դատաիրավական համակարգում իրավիճակի վատթարացումը և թուրքական տնտեսության հետընթացն են:

Պաշտոնական Անկարան արդեն իսկ հերքել է ԵՄ տարեկան զեկույցում տեղ գտած պնդումները:

«Անհնար է համաձայնել նման անազնիվ և անհամաչափ քննադատության հետ», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուկ Կայմակչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG